Այսօր ամբողջ աշխարհում նշվում Է Աֆրիկայի ազատագրման օրը
1 րոպեի ընթերցում

ՆԱՅՐՈԲԻ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ամբողջ աշխարհում նշվում Է Աֆրիկայի ազատագրման օրը: Այս տարի այդ իրադարձությանը առանձնահատուկ ուշադրություն Է հատկացվում, չԷ որ լրանում Է Սեւ մայր ցամաքի անկախության 50 տարին: Իհարկե, Աֆրիկայի ոչ բոլոր երկրներն են, որ միաժամանակ ձեռք բերեցին անկախություն, սակայն 1960 թվականը դարձավ այս տեսակետից հիրավի բացառիկ. միանգամից 17 պետություններ, այն Է՝ Կամերունը, Տոգոն, Մադագասկարը, Կոնգոյի Հանրապետությունը, Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կոտ դ’Իվուարը, Չադը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Գաբոնը, Մավրիտանիան, Նիգերը, Սենեգալը, Մալին, Նիգերիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Սոմալին այդ ժամանակ ձեռք բերեցին ազատություն՝ սկսելով իրենց զարգացման ուղիների ինքնուրույն որոնումները: Բայց որքան Էլ ցավալի Է խոստովանել, ազատագրումից կես դար անց այստեղ իրադրությունը շատ հեռու Է բավարար լինելուց, իսկ բնակչության մեծ մասը նախկինի պես ապրում Է աղքատության մեջ: Թերեւս Աֆրիկայի երկրների ցանկում կարելի Է առանձնացնել միայն Հարավային Աֆրիկայի Հանրապետությանը՝ որպես հարաբերականորեն զարգացած տարածաշրջանային տերության, որը բավականին ամուր դիրքեր ունի համաշխարհային ասպարեզում: