Սպորտ

Հակոբ Սերոբյան. «Հայաստանի մարմնամարզիկները ձգտելու են հաղթանակների»

1 րոպեի ընթերցում

Հակոբ Սերոբյան. «Հայաստանի մարմնամարզիկները ձգտելու են հաղթանակների»

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2010 թվականը Հայաստանի մարմնամարզիկների համար յուրահատուկ կարեւորություն Է ունենալու»,- «Արմենպրես»-ին ասաց մարմնամարզության միջազգային կարգի մրցավար, Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանը: Նա նշեց, որ միջազգային մրցասպարեզում Հայաստանի մարմնամարզիկները ձգտելու են հաջողության հասնել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի մրցաշարում, ինչպես նաեւ նվաճել օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հ. Սերոբյանը նշեց, որ ՀՀ մարմնամարզության եւ ակրոբատիկայի ֆեդերացիան այս անգամ շատ մեծ ուշադրություն Է դարձնելու 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուն: Անցյալ անգամ Հայաստանի մարզիկ Վահագն Ստեփանյանը շատ մոտ Էր դրան, բայց սայթաքեց Շտուտգարտում կայացած աշխարհի առաջնությունում: Այս անգամ օլիմպիական վարկանիշային ուղեգրի համար կպայքարեն ավելի շատ մարզիկներ: Նա նշեց, որ Հայաստանի մարմնամարզությունը կենտրոնացված Է Երեւանի Ալբերտ Ազարյանի եւ Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցների վրա, բայց դա բավարար չԷ, եւ մարմնամարզությամբ զբաղվող պատանիների թիվը պետք Է ավելանա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում