ՀՀ-ում Լիբանանի դեսպան. «Մենք հարգում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ՀՀ կառավարության կամքն ու որոշումըե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք հարգում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ՀՀ կառավարության կամքն ու որոշումըե,- «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժեբրաիլ Ժեարան: Նա հույս հայտնեց, որ նորմալացման գործընթացը առաջ կշարժվի եւ կհանգեցնի լավագույն ու կոնկրետ արդյունքի` սահմանների բացմանն ու խաղաղության հաստատմանը: «Ամենակարեւորը խաղաղությունն է ոչ թե կառավարությունների, այլ ժողովուրդների միջեւ: Այս փաստը գիտակցելը դժվար է, բայց ոչ անհնար: Երկար ժամանակ հայերն ու թուրքերն ապրել են կողք կողքի, եւ ժամանակն է գտնել արդարությամբ եւ խաղաղությամբ կրկին միասին ապրելու բանաձեւըե,-ասաց դեսպանը: Ժ.Ժեարայի խոսքերով` արաբական աշխարհը, հատկապես Լիբանանը Հայաստանի հետ ունեն գրեազանց հարաբերություններ, որոնք զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային հարթության վրա: «Հայաստանը մեզ համար եղբայրական երկիր էե,-նշեց նա:

Հայերեն