Հասարակական

Իտալիայում Հայաստանի դեսպան Ռ. Կարապետյանը հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահ Ջ. Նապոլիտանոյին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հոկտեմբերի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Իտալիայի համար, իսկ հայ եւ իտալացի ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Դեսպան Ռ.Կարապետյանն իր հերթին շեշտել է Իտալիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Այդ նպատակով դեսպանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից հրավիրել է Ջորջիո Նապոլիտանոյին այցելել Հայաստան: Ռ. Կարապետյանը Իտալիայի նախագահի խնդրանքով ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացների վերջին զարգացումները: Հաջողություն մաղթելով Հայաստանի դեսպանին` Իտալիայի նախագահը հույս է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա հայ-իտալական հարաբերությունների խորացման ու զարգացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում