Իրանը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրումը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում ցանկացած տարաձայնության, հակամարտության կարգավորումն ու լուծումը միայն խաղաղություն կբերի ու դրանից օգուտ կքաղեն բոլոր երկրները: Նման համոզմունք հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապեության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանն «Արմենպրեսե-ի հետ զրույցում` ողջունելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրումը: «Իրանը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խելամիտ եւ համարձակ քայլը` գնալ հարաբերությունների նորմալացման. չնայած զանազան ճնշումներին` նա համարձակվեց նման նախաձեռնություն ցուցաբերելե,-ասաց դեսպանը: Նրա խոսքերով` տարածաշրջանի կարեւոր պետությունները` Իրանը, Ռուսաստանը, նաեւ Թուրքիան պետք է նպաստեն, որ ձեռք բերված համաձայնություններն առանց պայմանների առաջադրման` ինչպես ստորագրվել են, այնպես էլ իրականացվեն: Ս.Ալի Սաղայանը համոզված է, որ տարածաշրջանում առկա խնդիրները լուծելի են հենց տարածաշրջանի երկրների ջանքերով եւ ոչ թե տարածաշրջանից դուրս, օտար պետությունների խորհուրդներով: «Մենք հուսով ենք առաջիկայում տեսնել առավել մեծ կայունություն, որը բոլոր ժողովուրդների օգտին կծառայիե,-նշեց դեսպանը: Նա տեսնում է համագործակցության հեռանկարներ տարածաշրջանում հենց Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի դերակատարմամբ, քանի որ այս պահին ԻԻՀ-ն տարածաշրջանի բոլոր երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունի շատ լավ հարաբերություններ: «Ինչպես նախկինում ապացուցել ենք, ներկայումս էլ պատրաստ ենք նախաձեռնություն ցուցաբերել` տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատման համարե,-ընդգծեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը: