3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Փայտյան): Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված «Ազգային ինքնորոշում միավորումե կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի ծննդյան 60- ամյակին: Հանդիսությանը ներկա էին հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ, Հայաստանի գրողների միության անդամներ, հոբելյարի զինակից ընկերները, այլք: Ինչպես երեկոյի բացմանը նշեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանի անունը անքակտելիորեն կապված է 20-րդ դարի 60- ական թվականներից սկսված ազգային ազատագրական պայքարի հետ: Նրա նպատակասլաց գործունեության ամբողջ նկարագիրը համայն հայության աչքի առջեւ է: Նրա կյանքի տողատակերը լեցուն են զարմանահրաշ պատմություններով: «Պարույր Հայրիկյանը շիտակ եւ սկզբունքային գործիչ է եւ երբեք չի դավաճանել ազատատենչության գաղափարը: Նրա անունը` որպես սահմանադրական պետության ջատագովի, ազգի ազատության համար պայքարողի, վաղուց արդեն դուրս է մեր երկրի սահմաններիցե,- նշեց Դ. Սարգսյանը: Ըստ նրա` Պարույր Հայրիկյանը նաեւ մշակութային մեծ գործիչ է: Գրադարանի տնօրենը հոբերյարին հանձնեց Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ եւ Հայաստանի ազգային գրադարանի պատվավոր ընթերցողի տոմս: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը հոբելյարին հղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի խոսքով` Պարույր Հայրիկյանի` որպես քաղաքական գործչի տիտղոսն ունի իր արժեւորումը: «Նա քաղաքական վառ անցյալ ունեցող անձ է, ով սկզբնավորողն է քաղաքական դպրոցիե,- նշեց Գ. Սահակյանը: ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյի խոսքով, Պարույր Հայրիկյանը այնպիսի մարդ է, ով չի վախեցել ընբոստանալ եւ հասկացել է, որ մեկը պետք է լինի, որ հանուն իր ազգի գնա զոհաբերության: Պարույր Հայրիկյանը իր երախտիքի խոսքն արտահայտեց «Անամոք սերե երգով:Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեության, բանտարկության եւ աքսորի մասին պատմող ýիլմեր, ինչպես նաեւ նրա` վերջին շրջանում գրված մի շարք գրքեր եւ հրապարակումներ: