Երեք նշանավոր հայ արվեստագետներ են բացելու Վերադարձի դասական երաժշտության երրորդ փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 22-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը արտասահմանում բնակվող երեք նշանավոր հայ արվեստագետներ են բացելու Վերադարձի դասական երաժշտության երրորդ փառատոնը, որն անցկացվում է «Արվեստների պատկերասրահե մշակութային հիմնադրամի նախաձեռնութայամբ, ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ «ՎիվաՍել- ՄՏՍե ընկերության աջակցությամբ: Երգչուհի Ջուլիետ Գալստյանը (Շվեյցարիա), կլավեսինահար Միքայել Բալյանը (Գերմանիա) եւ դիրիժոր Արամ Թալալյանը (Երեւան)՝ «Բարոկե նվագախմբով, որոնք ներկայացնելու են եվրոպական դասական երաժշտության ընտրանի, այսօր փառատոնի ղեկավարության հետ «Նովոստի Արմենիաե մամուլի կենտրոնում ներկայացան լրագրողներին: Մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը եւ տնօրեն Գարիկ Նազարյանը ներկայացրին փառատոնը, նշելով, որ այն կոչ է, արդի հայաստանյան հասարակությունից եւ իրականությունից բխող ազդակ՝ ուղղված աշխարհասփյուռ բոլոր հայերին: Մշակութային խոշոր միջոցառման իրականացմանը զուգընթաց, այն փորձ է համայն աշխարհի հայության ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու եւ աջակցելու սերունդների երազանքի իրականացմանը: Հանդիպմանը ներկա երաժիշտները պատմեցին փառատոնին իրենց մասնակցության, վերջին շրջանում արտասահմանում ունեցած հաջողությունների, առաջիկա ծրագրերի մասին, շնորհակալություն հայտներին իրենց հանդեպ հայրենի մշակութային կազմակերպությունների ցուցաբերած ուշադրության համար, խոստացան ցուցադրել լավ համերգ եւ պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին: Փառատոնը եզրափակվելու է հոկտեմբերի 24-ին, «Վիվա, բարոկկոե սիմýոնիկ համերգով «Արամ Խաչատրյանե համերգասրահում:

Հայերեն

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»