Ռ. Մելքոնյան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում թուրք հասարակությունում նկատվում է երկփեղկվածությունե
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը միանշանակ չի ընդունվել թե Հայաստանում եւ թե Թուրքիայում: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ýակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, ով վերջին շրջանում հետեւել է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին: Ըստ նրա, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այս ընթացքում հանդիպումներ է ունեցել թուրքական ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնք արձանագրությունները որակել են որպես զիջումային եւ դավաճանական` թուրք հասարակության նկատմամբ: «Այս հարցի վերաբերյալ Դավութօղլուի հետ ընդհանրապես հրաժարվել է հանդիպել Թուրքիայի ազգայնական շարժման ղեկավարը` ի նշան բողոքի: Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումով թուրքական հասարակությունում ավելի շատ շեշտվում է եղբայրական Ադրբեջանի շահերի ոտնահարման փաստըե,- ասաց Ռ. Մելքոնյանը: Նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները, որպեսզի մեղմեն վերաբերմունքն արձանագրությունների վերաբերյալ, նշում են, թե դրանց վավերացման գործընթացն ամեն կերպ հետաձգվելու է Թուրքիայի Մեջլիսում մինչեւ այն ժամանակ, երբ ի նպաստ Ադրբեջանի լուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը: «Սակայն որպես դրան հակակշիռ` լրատվամիջոցները եւ փորձագետները նկատում են, որ այդ հարցը կարող է Մեջլիսում արհեստականորեն ձգձգվել առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 24-ը: Եվ հենց այդ ժամանակ էլ, թե ԱՄՆ-ի, եւ թե Եվրոպայի կողմից Թուրքիայի նկատմամբ կլինեն ճնշումներ, որոնց արդյունքում էլ արձանագրությունները կվավերացվեն այդ երկրի օրենսդիր մարմնի կողմիցե,- թուրքական լրատվամիջոցների ուսումնասիրությունը ներկայացրեց Ռ. Մելքոնյանը: Վերջինիս կարծիքով, թուրքական իշխանությունները պատրաստ են եղել հասարակության այս վերաբերմունքին: Ռ. Մելքոնյանի կանխատեսմամբ, Թուրքիայի իշխանական կուսակցության որոշ անդամներ անգամ իրենց դժգությունը կարտահայտեն արձանագրությունների վերաբերյալ, որի միջոցով էլ Թուրքիան փորձելու է ի ցույց է դնել իր ժողովորդավար լինելը: Ըստ թուրքագետի, Հայաստանին սահմանամերձ թուրքական շրջանաններում` Կարսում, Իգդիրում, որտեղ բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներ են, առկա է հակահայկական վերաբերմունք է: «Այս շրջանների ադրբեջանցիներն էլ տուրք են տալիս հակահայկական կարծիքի ձեւավորմանը եւ հենց այդ պատճառով է, որ այս շրջաններում բնակչության կեսը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, մյուս մասը կատեգորիկ դեմե,- նկատեց թուրքագետը: Ըստ նրա, վերջին շրջանում տեղի ունեցող քննարկումների արդյունքում պարզ է, որ Հայաստանի հասարակությունն ավելի է պատրաստ հարաբերությունների կարգավորմանը, քան Թուրքիայինը. թուրքական հասարակությունում նկատվում է երկփեղկվածություն: Խոսելով Թուրքիայի հայկական համայնքի վերաբերմունքի մասին` Ռ. Մելքոնյանը նկատեց, որ համայնքը ցուցաբերում է որոշակի զգուշավորություն, սակայն նրա մեծ մասը դրական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Անդրադառնալով արձանագրություներում առկա պատմական հարթության վերաբերյալ ենթահանձնաժողովին` թուրքագետը շեշտեց, որ այստեղ ոչ մի հայ պատմաբան չի քննարկելու Ցեղասպանության փաստը: «Ցեղասպանությունը քննարկելու հարց չէ, իսկ թուրքական արխիվներն ամբողջովին մաքրազերծված են, եւ այստեղ ոչ ոք չի կարող գտնել Ցեղասպանությունը հաստատող փաստաթուղթ: Կան երկկողմ պատմական այլ հարցեր, որոնք էլ կքննարկվեն ենթահանձնաժողովումե,- ասաց Ռ. Մելքոնյանը: