Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարն ու Հայաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, տիկին üայզա Աբուլ Նագայի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձ են կատարել 2010թ. Երեւանում նախատեսվող հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին առնչվող հարցերին: