1 րոպեի ընթերցում
ԱՐՏԱՇԱՏ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ.Լիլիթ Մաճկալյան): Սեպտեմբերի 21-ին Արարատի քաղաքային զբոսայգում տեղի կունենա Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը եւ ՀՀ անկախության 18- րդ տարեդարձի տոնակատարությունը: Ինչպես «Արմենպրեսինե տեղեկացրեց Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, միջոցառմանը հրավիրված են հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, Սպարապետի զինակիցները, ընկերները, հյուրեր ու պարզապես քաղաքացիներ հանապետության բոլոր մարզերից: 3մ 60սմ բարձրությամբ հուշարձանի (հեղինակն է Արա Ալեքյանը) օծման արարողությունը նախատեսվում է, որ կկատարի Ամենայն Հայոց կաթողիկոսը: Տեղի կունենա տոնական համերգ, զինվորական շքերթ եւ հրավառություն: Այդ օրը նաեւ քաղաքային զբոսայգին կանվանվի Վ. Սարգսյանի անունով: