Մինչեւ 2010 թվականի վերջը կբարելավվի Արցախի բոլոր համայնքների երթուղային կապը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահրամ Պողոսյան): Մինչեւ 2010 թվականի վերջը նախատեսվում է ապահովել Արցախի բոլոր համայնքների երթուղային կապը շրջկենտրոնի եւ մայրաքաղաքի հետ, միաժամանակ` բարելավել հանրապետության երթուղային ամբողջ ցանցը: ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանն արդեն այդ նպատակով կառավարության քննարկմանն է ներկայացրել նախագիծ ԼՂՀ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասինե օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու համար, որը հավանության է արժանացել: Ըստ Կ.Պետրոսյանի` ներկայումս ԼՂՀ որոշ համայնքներ զուրկ են հանրային երթուղիներից, ուստի նպատակ է դրվում հնարավորություններ ստեղծել այդ խնդիրը օրենսդրական եւ կազմակերպչական ճանապարհով լուծելու համար։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը կատարել՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանձարարականը իրականացնելու, այն է՝ մինչեւ 2010 թվականի վերջը ապահովել Արցախի բոլոր համայնքների երթուղային կապը շրջկենտրոնի եւ մայրաքաղաքի հետ։ «Ոլորտը հանձնել ենք մասնավորին՝ բարեփոխումներ ակնկալելով, սակայն ավելի շուտ վատթարացում ունենքե,- արձանագրել է վարչապետը եւ հավելել, որ պետությունն իր հովանու տակ կառնի մի շարք ոչ շահութաբեր երթուղիներ՝ հատկապես ծայրամասային գյուղերի համար երթուղային հուսալի կապ ապահովելու համար։

Հայերեն

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»