ԼՂՀ Ազգային ժողովի փոխոսնակն ընդունել է Թալինի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահրամ Պողոսյան): ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցն ընդունել է Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի համայնքից ժամանած պատերազմի եւ աշխատանքի մի խումբ վետերանների՝ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի գլխավորությամբ։ Քաղաքապետի հաղորդմամբ, խմբի այցը երկակի նպատակ է հետապնդում, նախ, ճանաչողական՝ մոտիկից ծանոթանալու համար իր ազատությունը նվաճած եւ անկախ պետականությունը կերտող Արցախի ու նրա ժողովրդի կյանքին, ապա եւ բանակ- հասարակություն կապերի շրջանակներում հանդիպումներ ունենալ ԼՂՀ Զինված ուժերի ստորաբաժանումներում։ Պատահական չէ, ասաց նա, որ խմբում ներգրավված են հիմնականում Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանները։ Իր հերթին՝ ողջունելով վետերաններին, ԱԺ փոխնախագահը կարեւորեց նրանց արդեն կայացած հանդիպումները ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերում։ «Երկրորդ աշխարհամարտում հայրենիքի պաշտպանության ձեր անմոռաց փորձն անգնահատելի բարոյահոգեբանական նախահիմք է ծառայել Արցախյան ազատամարտի տարիներին եւ այն այսօր էլ, անշուշտ, իր էական դերակատարությունն ունի անկախ, ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ու խաղաղության ապահովման գործումե,-ասաց նա։ Մեծ հայրենականի մասնակից, պատերազմի եւ աշխատանքի վետերանների Թալինի տարածքային կազմակերպության նախագահ Վաչագան Հովհաննիսյանի հավաստմամբ՝ այցելելով ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասեր, իրենք բավական լավ տպավորություն են ստացել՝ ամենուրեք ականատես լինելով զինվորների մարտական պատրաստության ու կենցաղի կազմակերպման բարձր դրվածքին։ «Արցախի պաշտպանական կռիվներում թալինցի շուրջ քառասուն նվիրյալներ են զոհվել, եւ ես հպարտ եմ այն գիտակցությամբ, որ նահատակված հերոսներին այսօր փոխարինում են նոր սերունդների նրանց արժանավոր հետեւորդներըե,¬ ասաց նա։

Հայերեն

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»