Բելառուսը պետք Է նվազեցնի Էներգետիկ կախվածությունը մյուս երկրներից, հայտարարել Է Ալեքսանդր Լուկաշենկոն
1 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 17 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիրը Էներգապաշարներով հուսալիորեն անխափան ապահովելը երկրի տնտեսական անվտանգության կարևորագույն տարրն Է: Այդ մասին այսօր հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկիրը Էներգապաշարներով ապահովելու խնդիրներին նվիրված խորհրդակցությունում: Նախագահն ընդգծել Է, որ Բելառուսը տարեկան ավելի քան երկու միլիարդ դոլարի Էներգապաշարներ Է ներմուծում, ինչը կազմում Է պետբյուջեի մոտավորապես կեսը: Այդ առնչությամբ նա կառավարության առջև խնդիր Է դրել հասնել երկրի Էներգետիկ կախվածության նվազեցման: Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին Է, որ հանրապետությունը ներունակ Է ինքն իրեն ապահովելու ԷլեկտրաԷներգիայով: Միևնույն ժամանակ նա գազի ու նավթի մատակարարումների կարիք ունի: Ընդսմին նա նշել Է, որ այդ տեսակի Էներգակիրների մատակարարումները պետք Է խելամտորեն կազմակերպվեն: Նրա կարծիքով, անտրամաբանական Է այն իրավիճակը, երբ «նավթավերամշակող գործարանները պետական են, իսկ հումք մատակարարողները և պատրաստի ապրանքի սեփականատերը՝ առևտրականե: