Միջազգային

Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել Է երկրի վարչապետ Գենադի Նովիցկուն

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 10 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր զբաղեցրած պաշտոնից ազատել Է երկրի վարչապետ Գենադի Նովիցկուն, ինչպես նաև կառավարության մի շարք այլ անդամների: Նրանց թվում են փոխվարչապետ Ալեքսանդր Պոպկովը, գյուղատնտեսության նախարար Միխայիլ Ռուսին, «Բելպետսննդառե կոնցեռնի նախագահ Անատոլի Կուզման: Մինչև տարեվերջ կառավարությունը մեկ երրորդով նորացվելու Է, հայտարարել Է Լուկաշենկոն: Երկրի վարչապետի պարտականությունները դրվել են առաջին փոխվարչապետ Սերգեյ Սիդորսկու վրա: Լուկաշենկոն կառավարության պաշտոնաթողությունը բացատրել Է նրա աշխատանքի անարդյունավետությամբ, կառավարության ապաբյուրոկրատացման վերաբերյալ որոշումները և գյուղատնտեսական մթերքի համար եղած պարտքը լիովին մարելու մասին նախագահի հանձնարարությունները չկատարելու պատճառով: Նախագահը կառավարությանը մեղադրել Է նաև իրեն ներկայացված տվյալների կեղծման մեջ: Նախօրյակին Ալեքսանդր Լուկաշենկոն խստիվ քննադատել Էր կառավարության աշխատանքը: «Պաշտոններից մեղավորները պետք Է հեռանան անկախ նրանից, թե դա վարչապետ Է, թե ձեռնարկության ղեկավարե,- հայտարարել Է Լուկաշենկոն: Նախագահի խոսքերով, վարչապետը նրան զեկուցել Էր, թե բոլոր խնդիրները լուծված են, սակայն պետվերահսկողության կոմիտեի անցկացրած ստուգման արդյունքները ցույց Էին տվել, որ դա իրականությանը չի համապատասխանում: Նախագահի մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, վերամշակող ձեռնարկություններին առևտրի պարտքը գերազանցում Է 40 մլրդ ռուբլուց կամ 20 մլն դոլարից: Իսկ նրանք իրենց հերթին կոլտնտեսություններին և խորհրդային տնտեսություններին չեն վճարել մոտ 24 մլն ռուբլի (12 մլն դոլար): Կոլտնտեսություններն ընդունած մսի և կաթի համար գյուղացիներին պարտք են մնացել ավելի քան 12 մլն ռուբլի (մոտ 6 մլն դոլար): Նախագահը գլխավոր դատախազին հանձնարարել Է պետվերահսկողության նախագահի հետ համատեղ քրեական գործեր հարուցել տեղեկությունների կեղծման փաստերի առնչությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում