Միջազգային

üրանսիայում լույս Է տեսնում Շառլ Ազնավուրի «Ես ճանապարհորդում եմե նոր ալբոմը

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր üրանսիայում լույս Է տեսնում հայազգի նշանավոր երգիչ Շառլ Ազնավուրի «Ես ճանապարհորդում եմե վերնագրով երաժշտական նոր ալբոմը: Չնայած տարիքին (հաջորդ տարվա մայիսին լրանում Է նրա 80-ամյակը)` երգիչը շարունակում Է իր ստեղծագործական գործունեությունը ոչ միայն երաժշտության, այլև կինոյի ասպարեզում: Իր հոբելյանը նա նախատեսում Է նշել փարիզյան բեմում՝ ապրիլին նախատեսված մեծ շրջագայության շրջանակներում: «Ես կդադարեմ երգել այն օրը, երբ չեմ կարողանա բեմ բարձրանալ,- հայտարարել Է Ազնավուրը տեղական մամուլի ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ՝ հերթական սկավառակի հայտնվելուց մեկ օր առաջ: - Ես տանել չեմ կարող պարապությունը, սիրում եմ ապրել, շարժվել և գոյություն ունենալե: Իր գործունեության 60 տարվա ընթացքում Ազնավուրը գրել Է 740 երգ, որոնցից 350-ը երգել Է ýրանսերեն, 150-ը՝ անգլերեն: Նրա 8 սկավառակներ լույս են տեսել իսպաներեն և 7-ական ալբոմ՝ գերմաներեն ու իտալերեն: Չնայած համաշխարհային համբավին, Ազնավուրը համեստորեն Է արտահայտվում իր վաստակի մասին, ասելով, թե ինքը սուսկ լավ երգեր Է գրում, բայց բնավ չի կարողանում հիթեր ստեղծել: Ներկայումս երաժշտական ստեղծագործություններից բացի, երգիչը նկարահանվում Է «Հայր Գորիոե հեռուստաýիլմում՝ ըստ Բալզակի համանուն ստեղծագործության, որը շուտով կհայտնվի üրանսիայի էկրաններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում