1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱրմենՏելե-ի բջջային ցանցի աշխատանքն ամբողջությամբ վերականգնված է: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում հոսանքազրկվել էր բջջային կայանը, ինչի արդյունքում ժամանակավորապես խաթարվել էր «ԱրմենՏելե-ի բջջային համակարգի գործունեությունը: Ընկերության աշխատակիցների կողմից անմիջապես սկսվել են վթարի վերացման աշխատանքները: Բջջային համակարգի աշխատանքը վերականգնվել է փուլ առ փուլ: