1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): «ԱրմենՏելե ընկերության բջջային կապի խափանումը կապված է էլեկտրամատակարարման խափանման հետ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը, ընկերությունում ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի անբավարար լինելը հանգեցրել է կապի խափանմանը: Ներկայումս ընկերության տեխնիկական անձնակազմն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ: Կապի համակարգը վերականգնվում է փուլերով եւ արդեն մասնակի վերականգնված է: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում այն ամբոջությամբ կվերականգնվի: Ինչ վերաբերում է տոնական օրերին կապի անխափան գործելուն, ապա Օ. Բլիզնյուկի խոսքերով, այդ խնդիրն արդիական է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհ համար: «Այս ուղղությամբ եւս աշխատում ենք` փորձելով ընդլայնել տեխնիկական հնարավորությունները, սակայն բացառված չէ, որ տոնական օրերին խնդիրներ կլինենե,- նշեց ընկերության ղեկավարը: