Շինարարության ոլորտում ներդրած ավանդի համար Հայաստանի շինարարների միությունը պարգեւատրվեց Ոսկե մեդալով
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Շինարարության ոլորտում կատարած ավանդի համար ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով Ոսկե մեդալով է պարգեւատրվել Հայաստանի շինարարների միությունը, Ճարտարապետաշինարարական ակադեմիայի ակադեմիկոս Թեմուր Մարգարյանը: Այսօր Հայաստանի շինարարների միության տարեկան ժողովի ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը նրանց շնորհեց պարգեւները: Ներկայացնելով կատարած աշխատանքները` միության նախագահ Գագիկ Գալստյանը նշեց, որ միությունը կունենա «Շինարարի տունե: Երեւանի քաղաքապետի հետ քննարկվում է տարածքի հատկացման հարցը: Ստեղծված է աշխատանքային խումբ այս հարցը լուծելու համար: Միությունն արդեն ունի անդամ կազմակերպությունների քարտադարան, որտեղ պահվում են նրանց կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն: Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ այս տարվանիտց միությունը հրատարակում է «Ճարտարապետություն եւ շինարարությունե ամենամսյա ամսագիրը: Առաջին անգամ մշակվել է կանոնակարգ, որի համաձայն 2008 թվականին կանցկացվի միության անդամ կազմակերպությունների մրցանակաբաշխություն՝ տեխնիկատնտեսական ցուցանիշների արդյունքներով: Գ. Գալստյանի տեղեկացմամբ, միությունն ակտիվ մասնակցում է «Վերահսկողության եւ հսկողության իրականացման մասինե ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին, հանդես է եկել առաջարկություններով, պատրաստել է «Գնումների մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը, որը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Նրա տեղեկացմամբ, շինարարների միության երաշխավորությամբ հայ շինարարները եւ նախագծողները կմասնակցեն Դոնեցկ քաղաքի 2006-2010 թվականի բնակարանների եւ կոմունալ-կենցաղային այլ կառույցների շինարարության ծրագրին: Արդեն Դոնեցկի քաղաքապետին է ներկայացվել քաղաքի միկրոշրջանի էսքիզային հատակագիծը, շենքերի ճարտարապետաշինարարական աշխատանքները: Որոշ հարցերի քննարկումից հետո կանցնեն գործնական քայլերի: Բարձր գնահատելով միության դերը Երեւանում տարվող շինարարական աշխատանքներում, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ցանկություն հայտնեց, որ միության կազմում ընդգրկվեն նաեւ այն կազմակերպությունները, որոնք բավականին լուրջ շինարարություն են այսօր իրականացնում: Նրա խոսքով, այսօր մեծ ուշադրություն պետք է դարձվի որակի խնդրին: «Շինարարական աշխատանքերի որակն այսօր թողնված է շինարարաների խղճին: Այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել հատկապես որակինե,-նշեց նա: «Հայնախագիծե ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը բարձրացրեց որակյալ երիտասարդ մասնագետների պատրաստման հարցը: «Եթե մենք ուշադրություն չդարձնենք այս ոլորտի վրա, մենք ծանր մասնագիտական կորուստ կունենանք, քանի որ միջին տարիքի լավ մասնագետներ չունենքե,-կարծիք հայտնեց Գ. Ազիզյանը: Նա տեղեկացրեց, որ ավարտական կուրսի ուսանողների համար սահմանվել է կրթաթոշակ մի քանի մասնագիտություններով, այդ թվում՝ ճարտարապետության, ինժեներական եւ այլն: ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը բարձրացրեց հատկապես վեահսկողության, ինչպես նաեւ համալիր շինարարական աշխատանքների հարցը: Նրա խոսքով, այսօր վերահսկողության գործառույթներ իրականացնող կազմակերպությունները չեն լիցենզավորվում, բացի դրանից, քաղաքաշինության ոլորտում, հատկապես լիզինգով սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, չեն տրամադրվում երկարաժամկետ վարկեր: Մինչդեռ միայն այս ճանապարհով շինարարական ընկերությունները կարող են ժամանակակից սարքավորումներ ներդնել: «Կարծում եմ, որ ինքներս նունպես քննարկումների ընթացքում չենք հանդուրժում մեր կողմից կատարված նախագծման, կառուցման, համալիր կառուցման որակը: Կառուցվող շենքերն առանձին-առանձին գուցե որակյալ են, բայց այն միջավայրը, թաղամասը, որը մենք ենք ստեղծում, վաղուց մեզ չի բավարարում ե,- ասաց նա: Ներկաները նշեցին, որ միությունն այս առումով բավականին աշխատանքներ է կատարել՝ նույն խնդիրների շուրջ համախմբելով կազմակերպություներին: Շինարարների միության մեջ ընդգրկված են մոտ 90 շինարարական կազմակերպություններ: Ընդհանուր շինարարական աշխատանքների մոտ 60 տոկոսն իրականացվում է միության անդամ կազմակերպությունների կողմից: