Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
2 րոպեի ընթերցում

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Enhorabuena a @NikolPashinyan y a su partido por la victoria electoral. El pueblo armenio ha apostado por la democracia, la estabilidad y un futuro cada vez más cercano a Europa.
— Pedro Sánchez (@sanchezcastejon) June 8, 2026
España seguirá acompañando a Armenia en su camino hacia la paz y su aproximación a la UE.
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի ժողովուրդը ընտրություն է կատարել հօգուտ ժողովրդավարության, կայունության և ապագայի, որն ավելի ու ավելի մոտ է Եվրոպային:
Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին և Եվրոպական միության հետ մերձեցման գործընթացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X սոցիալական հարթակում նշել է Սանչեսը:
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։