Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այսօր ժամանել է Թեհրան

2 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վարդան Դավթյան):Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այսօր ժամանել է Թեհրան: Վեհափառին օդանավակայանում դիմավորել են Թեհրանի, Սպահանի (Ն. Ջուղա) եւ Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդներն ու իշխանության ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, իսլամական խորհրդարանում իրանահայության պատգավամավորներ Ռոբերտ Բեգլարյանը եւ Գեւորգ Վարդանյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, Թեհրանում Լիբանանի դեսպանը: Օդանավակայանի հատուկ դահլիճում վեհափառին ողջույնի խոսք են ասել Իրանի հաղորդակցության ու մշակույթի կազմակերպության նախագահ Հոջաթոլեսլամ Մոհամմադի Էրաղին, Հայաստանի ու Լիբանանի դեսպանները, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը: Այնուհետեւ իր ողջոյնի խոսքն է ասել վեհափառ հայրապետը` ընդգծելով իրանահայության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ու Հաղորդակցության կազմակերպության սերտ հարաբերությունների անքակտելիությունը: Վեհափառը շեշտել է, որ այս հանդիպումն ունի նաեւ ռազմավարական նշանակություն, քանի որ Իրանն ու Հայաստանը բարեկամ դրացիներ են եւ լավ հարաբերություններ ունեն: Արամ Ա կաթողիկոսն «Ալիքե օրաթերթի միջոցով իրանահայությանն է հղել իր առաջին պատգամը, որտեղ, մասնավորապես, ասվել է. «Այս այցելության առիթը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքի հիմնադրման 75- ամյակն է, ինչպես նաեւ մեր կաթողիկոսական ընտրության ու գահակալության 10-ամյակը: Ես ուրախ եմ, որ մենք այստեղ հավաքվել ենք երեք թեմերով՝ որպես մեկ ամբողջություն: Անշուշտ, այս այցելությունն ինձ համար մի առիթ պիտի դառնա հանդիպումներ ունենալու մեր թեմերի հոգեւոր եւ ազգային պատասխանատուների, պատգամավորական, վարչական, թեմական ժողովների ու մեր ազգային կյանքում գործող բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ մեր ժողովրդի զավակների հետե:

Հայերեն

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը