Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով
1 րոպեի ընթերցում

Իսպանիայի անկլավ հանդիսացող Սեուտայի «Լա Մարինա» թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ դանակահարվել է երկու անչափահաս միգրանտ. սա բռնության հերթական դեպքն է քաղաքում տիրող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Միջադեպին միջամտել է ազգային ոստիկանությունը, իսկ շտապօգնության ծառայությունը բուժօգնություն է ցուցաբերել երկու դեռահասներին՝ կապված նրանց կոճերի շրջանում ստացած կտրվածքների հետ։
Առողջապահական մարմիններն իրենց հերթին «Տրամպոլի» լողափի ջրերում, որտեղ տեղակայված է միգրանտների ճամբարը, հայտնաբերել են բակտերիաների չափազանց բարձր մակարդակ։ Միգրացիոն ճգնաժամը ստիպում է մարդկանց գիշերել ավտոտնակներում, մեքենաներում և տանիքներին։
Սեուտան պայքարում է տասնյակ հազարավոր միգրանտների ժամանման հետևանքների դեմ և լուրջ դժվարությունների է բախվում քաղաքում մնացածներին կացարանով ապահովելու հարցում։