Ըստ «ՏԵԼԵՍՈՒՐե-ի լատինամերիկյան հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Արամ Արոնյանի, հեռուստաալիքի

3 րոպեի ընթերցում

հաղորդումների սկիզբը «վերջ կդնի տարածաշրջանում արտասահմանյան ԶԼՄ-ների տիրապետությանըե ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատինական Ամերիկայում ի հակակշիռ CNN-ի եւ BBC-ի կիրակի օրն սկսել Է հաղորդումները Հարավային Ամերիկայի «ՏԵԼԵՍՈՒՐե նորությունների հեռուստաալիքը: «Ալիքի հաղորդումների սկիզբը վիթխարի նշանակություն ունի Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների ինտեգրացման համարե,- Կարակասում «ՏԵԼԵՍՈՒՐե-ի բացման արարողության ժամանակ հայտարարել Է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: «Հեռուստաալիքն անկախ Է կառավարություններից, քաղաքական կուսակցություններից եւ ինքն Է որոշում իր տեղեկատվական քաղաքականությունըե,- ընդգծել Է նա: Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Անդրես Իսարան իր հերթին հայտարարել Է, որ «ՏԵԼԵՍՈՒՐե-ն՝ «ի հակակշիռ ներկայիս գլոբալ եւ նորազատական տեղեկատվական մենաշնորհի, հնարավորություն Է ընձեռում դիմակայելու լատինամերիկյան մշակույթի եւ քաղաքակրթության ոչնչացմանըե: Նրա խոսքով, Հարավային Ամերիկայի նորությունների հեռուստաալիքը «վերացնում Է գաղութատիրության եւ կայսերական մշակույթի գաղափարախոսության քարոզման՝ հյուսիսային հարեւանի (ԱՄՆ) 50-ամյա մենաշնորհըե: «ՏԵԼԵՍՈՒՐե-ի գլխավոր տնօրեն, ուրուգվայցի հայտնի լրագրող Արամ Արոնյանը լրագրողներին հայտարարել Է, որ հեռուստաալիքի հաղորդումների սկիզբը «վերջ կդնի տարածաշրջանում արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների տիրապետությանըե: «Մեր գլխավոր խնդիրն Է հեռուստադիտողներին հասցնել այլ տեսակետ, որը կարող նաեւ չհամընկնել այն տեսակետին, որը տալիս են արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներըե,- ասել Է Արոնյանը: «ՏԵԼԵՍՈՒՐե-ի գլխավոր տնօրենն այն կարծիքին Է, որ առաջին անգամ «լատինամերիկացիների համար հնարավորություն Է ստեղծվել իրենց տեսնելու ոչ թե օտարի, այլ սեփական աչքերովե: Նոր համաշխարհային հեռուստատեսային ցանցի հիմնադիրներ են դարձել Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը եւ Կուբան: Կիրակի օրը հեռուստաալիքի ծրագրերը հեռուստադիտողները կարողացան դիտել Արգենտինայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Ուրուգվայում եւ Բրազիլիայում: Հարավային Ամերիկայի նորությունների հեռուստաալիքի հաղորդումների սկիզբը հանգեցրել Է ամերիկա-վենեսուելական հարաբերությունների սրման նոր շրջափուլի: Անցյալ չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել Է մի լրացում, որը Միացյալ Նահանգների կառավարությանը թույլ Է տալիս «ՏԵԼԵՍՈՒՐե-ի հաղորդումների սկսվելուն պատասխանել «հստակ եւ անաչառ տեղեկատվությամբե: Դրան ի պատասխան, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ԱՄՆ-ին սպառնացել Է «համարժեք միջոցներե ձեռնարկել այն դեպքում, եթե Վաշինգտոնը խոչընդոտի Հարավային Ամերիկայի «ՏԵԼԵՍՈՒՐե նորությունների հեռուստաալիքի հաղորդումների հեռարձակմանը:

Հայերեն

Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության եւ իշխանության տերը լինելու արտահայտությունը. Փաշինյանն ուղերձ է հղել

Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազ