Միջազգային

Ալեքսանդր Լուկաշենկոն կցանկանար Բելառուսը տեսնել Ռուսաստանի հետ միություն կազմած

1 րոպեի ընթերցում

ԳՈՄԵԼ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի և Ռուսաստանի Միության այլընտրանք չկա, համոզված Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք ոչ մի տեղ չենք կարող թաքնվել Ռուսաստանից, հավասարապես նաև Ռուսաստանը մեզանիցե,- ասել Է նա այսօր՝ այցելելով Գոմելի մարզ: Նրա խոսքերով, Բելառուսը պետք Է նայի Ռուսաստանի կողմը, քանի որ այնտեղ են գտնվում նրա տնտեսական շահերը: Միևնույն ժամանակ Բելառուսը, նրա խոսքերով, «միակ հանրապետությունն Է, որ Ռուսաստանի իրական հենարանն Էե: Խոսելով Ուկրաինայի հետ համագործակցության մասին, Լուկաշենկոն նշել Է, որ լավ հարաբերություններ են հաստատվել իր և նախագահ Լեոնիդ Կուչմայի միջև: «Մենք կզարգացնենք հարաբերությունները Ուկրաինայի հետ, բայց ընդսմին կապրենք մեր խելքովե,- հայտարարել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում