Ազգային գրադարանում նշվեց Շառլ Ազնավուրի ծննդյան 80-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1964 թվականին 40-ամյա Շառլ Ազնավուրը (Վաղինակ Միքայելի Ազնավուրյան) առաջին անգամ եկավ Հայաստան, առաջին անգամ երգեց հայրենի բեմում ու այդ հանդիպումն այնպես «Էլեկտրականացրեցե ունկնդիրներին, որ մինչեւ այժմ Էլ նրանք դա հիշում են: Այս խոսքերը պատկանում են հայտնի լրագրող, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանին, որը մայիսի 21-ին Հայաստանի ազգային գրադարանի «Վերնատունե սրահում հանդես եկավ հայտնի երգչի ու բանաստեղծի, կոմպոզիորի ու դերասանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսությանը, որը լրանում Է մայիսի 22-ին: Այդ համերգների ժամանակ արտիստն այցելեց նաեւ Լենինական (այժմ՝ Գյումրի), դեպի իր նախնիների արմատները, գտավ իր ճյոււղերը, ու լինելով Փարիզի ծնունդ ու Փարիզի զավակ, Արշակ երկրորդի նման իր հողի վրա վերադարձավ իր արյան կանչին ու խոստացավ, որ այսուհետ ամուր կլինի կապն իր հայրենիքի հետ: Այդպես Էլ եղավ, սակայն երկրորդ այցը կրակի մեջ ընկած երկրին հասավ, երբ մոլեգնած երկրաշարժն ավերել Էր Հայաստանը: 1989 թվականի փետրվարին, Սպիտակի երկրաշարժից երկու ամիս անց, երեքուկես օրվա ընթացքում նա եղավ Լենինականում, Սպիտակում, այցելեց հիվանդանոցներ, խոստացավ ծրագրեր մշակել սովահար ու անօթեւան մարդկանց օգնելու համար եւ ստեղծեց «Ազնավուրը Հայաստանինե կազմակերպությունը, որը զգալի աջակցություն բերեց հայրենիքին: Ապա եկավ համերգով, եկավ Քրիստոնեության հաստատման 1700-ամյակի հոբելյանին, որպեսզի Եղեռնի զոհերի հուշարձանի հավերժական կրակի մոտ «Ավե Մարիաե երգի: Արմենպրես լրատվական գործակալության թղթակից Վանիկ Սանթրյանը, որը երկրորդ այցելության ժամանակ Ազնավուրին ուղեկցող լրագրողների թվում Էր եւ գիրք Է գրել այդ այցի մասին («Արմատների կանչըե), ներկաներին պատմեց Երեւանում եւ Փարիզում մեծ վարպետի հետ իր հանդիպումների մասին: Խոսք ասաց նաեւ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, եղան այլ ելույթներ, հնչեց Ազնավուրի երգը: Նույն սրահում բացվել Է Հայաստանի պատո դեսպան Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդես:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի