Արամ Ա կաթողիկոս. «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը արդարության հարց էե

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իր զարմանքն Է հայտնել Թուրքիային Եվրոպական համայնք ընդունելու մի շարք երկրների փութկոտ մոտեցման առնչությամբ: «Եվրոպական համայնքը սոսկ տնտեսական շահերի ու քաղաքական գործակցության վրա հիմնված համայնք չէ։ Այն հիմնված Է մարդկային արժեքների վրա եւ այդ արժեքներն են, որոնք ապահովում են Եվրոպայի ինքնությունը, ամբողջականությունն ու միությունը: Դրանք են, որ Եվրոպային տալիս են յուրահատուկ տեղ ու դեր միջազգային ընտանիքում: Այդ արժեքների շարքում գերակա են մարդու իրավունքներըե: Մինչդեռ Թուրքիան, Արամ Ա կաթողիկոսի խոսքերով, տակավին ուրանում Է իր անցյալի պատմությունը, 90 տարի առաջ իր հայրերի կողմից պետականորեն ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը սոսկ հայության հարցը չէ ու չպետք է լինի. այն ամբողջ մարդկության հարցը պետք է դառնա, որովհետեւ ցեղասպանության ճանաչման հարցը արդարության հարց է: Հետեւաբար, Եվրոպայի անդամ դառնալու համար ամեն միջոցի դիմող Թուրքիայի նկատմամբ Հայոց ցեղասպանությունը Եվրոպայի կողմից լրջորեն արծարծվելիք հարց պետք է դառնաե։

Հայերեն

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը