4 րոպեի ընթերցում
պատրաստ են հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Այլընտրանքային ծառայության մասինե ՀՀ օրենքին ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): «Մեր բանակի ենթակառուցվածքները պատրաստ կլինեն վաղվանից ուժի մեջ մտնող «Այլընտրանքային ծառայության մասինե ՀՀ օրենքինե,- հավաստեց ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ, փոխգնդապետ Սեդրակ Սեդրակյանն Արմենպրեսի թղթակցի հետ զրուցում` հույս հայտնելով, որ նախապատրաստական աշխատանքները կավարտվեն մինչեւ հոկտեմբեր, եւ աշնանային զորակոչից այլընտրանքային ծառայողները կանցնեն համապատասխան զինծառայության: Նրա խոսքերով, կառավարության կողմից արդեն հաստատվել է այլընտրանքային ծառայության վայրերի ցանկը, ծառայողների համազգեստի ձեւը եւ կրելու կարգը, ինչն առաջիկայում նաեւ կվավերացվի: Ս. Սեդրակյանը տեղեկացրեց, որ այլընտրանքային ծառայությունը կանցկացվի արեւելյան եւ հարավային ուղղությունների բանակային կորպուսների շրջակայքում գտնվող առանձնացված ստորաբաժանումներում: Նա հայտնեց, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը կանցկացվի սոցիալական համակարգի տուն-ինտերնետներում ու առողջապահության նախարարության բժշկական հաստատություններում: Վարչության պետն ընդգծեց, որ այընտրանքային ծառայության ժամկետները սահմանված են համապատասխան օրենքով ու դրանցում փոփոխություններ չեն նախատեսվում: Նա իրազեկեց, որ այլընտրանքային ծառայողները ծառայության ավարտից հետո հաշվառվելու են պահեստազորում եւ հետագա հավաքներին ներգրավվելու են միայն որպես այլընտրանքային ծառայողներ: Ս. Սեդրակյանը տեղեկացրեց, որ այլընտրանքային ծառայության անցնելու խնդիրը լուծվելու է երկու ատյանների` հանրապետական եւ տեղական հանձնաժողովների մակարդակով: Նրա խոսքերով, տեղական հանձնաժողովները դիմումները կընդունեն որոշ հիմնավորումներով, ապա դրանք կփոխանցեն հանրապետական հանձնաժողովին: Վերջինիս աշխատակիցներն անհատական զրուցների, անհրաժեշտության դեպքում տվյալ կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման միջոցով կընդունեն համապատասխան որոշում: Վարչության պետը, անդրադառնալով օրենքի հնարավոր շրջանցման խնդրին, նշեց, որ այլընտրանքային ծառայության անցնողների թիվը լինելու է վերահսկելի` ոչ շատ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի դիմողներին անհատական մոտեցում ցուցաբերել: Ս. Սեդրակյանը, ընդգծելով օրենքի նշանակությունը, նկատեց, որ անհրաժեշտ է այլընտրանքային ծառայությունն այնպես կազմակերպել, որ չոտնահարվեն նման ծառայության գնացող քաղաքացու շահերը, բացի այդ, չվտանգվի երկրի անվտանգությունը: Նրա համոզմամբ, այլընտրանքային ծառայությունը պետք է կազմակերպել պետության անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում: Ս. Սեդրակյանը հավաստեց, որ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը մեծ պատասխանատվությամբ են վերաբերվել օրենքին` այն ներկայացնելով շահագրգիռ բոլոր մարմինների քննարկմանը, նաեւ հաշվի են առել փորձագետների տեսակետները: Նշենք, որ վաղվանից այընտրանքային զինծառայողները կարող են իրենց դիմումները ներկայացնել համապատասխան տեղական հանձնաժողովներին: