Մերձավոր Արևելք

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա

1 րոպեի ընթերցում

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա

Իսրայելի զինված ուժերի կողմից հունիսի 13-ին հասցված ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավային մի քանի շրջաններում 4 մարդ է զոհվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ մարդ զոհվել է Տիրե շրջանի Մաարակեում, իսկ Ջեզզինե շրջանում զոհվել էր Ռիհանի քաղաքապետը։

Նաբաթիե շրջանի Դեյր ալ-Զահրանիի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածից հետո ևս երկու մարդ զոհվել է։

Հաղորդվում է, որ օդային հարձակումների հետևանքով նաև բնակելի շենք է ավերվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում