Ռուսաստան

Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը աղախին Լյուդմիլա Ֆարմերին, որը մեղադրվում էր թանկարժեք ժամացույցների և կանխիկ գումարի գողության, ինչպես նաև խարդախության մեջ, դատապարտել է հինգ տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը։

«Լյուդմիլա Վիկտորովնա Ֆարմերին մեղավոր ճանաչել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն վստահության խախտման միջոցով) և Ռուսաստանի քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետով (խոշոր չափի գողություն) հանցագործություններ կատարելու մեջ, իսկ համակցված հանցագործությունների համար՝ մասնակի գումարմամբ, նշանակել հինգ տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ տուգանքով», - տեղեկացնում է պարբերականը։

Դատարանը պարզել է, որ Ֆարմերն աշխատանքի է ընդունվել  է որպես աղախին Մոսկվայում երկհարկանի բնակարան մաքրելու համար, որն այդ ժամանակ վերանորոգման փուլում էր։

2023 թվականի օգոստոսին, օգտվելով բնակարանի սեփականատերերի բացակայությունից և վերահսկողության բացակայությունից, Ֆարմերը գաղտնի գողացել է մի քանի թանկարժեք ժամացույցներ, այդ թվում՝ Rolex, Cartier և Audemars Piguet, ինչպես նաև կանխիկ գումար ննջասենյակի զգեստապահարանից։ Նա գույքի մի մասը վաճառել է գրավատան միջոցով, որտեղ Rolex Submariner ժամացույցն ընդունվել է որպես գրավ 800,000 ռուբլի, Cartier ժամացույցը՝ որպես գրավ 200,000 ռուբլի,  Rolex ժամացույցը՝ որպես գրավ 250,000 ռուբլի վարկի համար։  Audemars Piguet ժամացույցը նույնպես ընդունվել է որպես գրավ 900,000 ռուբլի վարկի համար: Գրավատան աշխատակիցը դատարանին պատմել է, որ ժամացույցները գրավադրելիս` Ֆարմերը դրանք ներկայացրել է որպես իր և իր մահացած ամուսնու՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնական սեփականություն և պնդել, որ ինքը բրիտանացի լորդի նախկին կինն է:

Մեղադրյալը չի ​​ընդունել իր մեղքը: Նա պնդել է, որ գույք չի գողացել, այլ բնակարանի սեփականատիրոջ խնդրանքով գրավադրել է թանկարժեք ժամացույցներ և զարդեր:  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում