Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
1 րոպեի ընթերցում

Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 բանտարկյալի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալության Թեհրանի բյուրոն, այս մասին հայտնել է Իրանի դատական խոսնակ Ալի-Ասղար Ջահանգիրը։
Նրա խոսքով՝ դա արվել երկրի Գերագույն առաջնորդի համաձայնությամբ։
Դատական ներկայացուցիչը շեշտել է, որ այս անձանց վերաբերյալ տուժողի հայտարարություններ չկան, նրանք նախկինում դատապարտված չեն եղել ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների համար և զղջացել են իրենց գործողությունների համար։