Ալեքսանդր Լուկաշենկոն Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է նախագահական նոր ժամկետով ընտրվելու կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորհական ուղերձ Է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Հայաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: «Հայ ժողովրդի ընտրությունը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի՝ որպես պետության ղեկավարի, բարձր հեղինակությունը եւ վկայում է նրա կողմից անցկացվող քաղաքական ու տնտեսական ուղեգծի պաշտպանության մասինե,-նշված է Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում: Ինչպես հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ պետական բարձր պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը «այսուհետ էլ կնպաստի Բելառուսի եւ Հայաստանի միջեւ ժամանակի փորձությունը բռնած բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդներիե: Բելառուսի նախագահը իր հայ գործընկերոջը մաղթել է «քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ եւ բոլոր ծրագրերի իրականացում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճումե: