1 րոպեի ընթերցում
Աբաջյանը ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոտեմբերի 6-ին Երևանում կյանքի 83-րդ տարում վախճանվել է գրականագետ, թատերագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Աբաջյանը: Գևորգ Աբաջյանը ծնվել Է 1920 թվականին Լոռվա Շնող գյուղում: Մասնակցել Է Հայրենական մեծ պատերազմին: Թատերական աշխարհ Է մտել 1945 թվականին, դառնալով Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան: 1957-1976թթ. Հայաստանի պետհեռուստառադիոկոմիտեի գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագիրն Էր: 1979-ից՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնի վարիչը: Հեղինակ Է գրականագիտական և թատերագիտական բազմաթիվ հոդվածների, սցենարների, ակնարկների, նովելների, ինչպես նաև ալբոմ-ժողովածուների ու մենագրությունների՝ նվիրված հայ բեմի վարպետներին: Գևորգ Աբաջյանը բեմի անվանի վարպետ Վլադիմիր Աբաջյանի ավագ եղբայրն Էր և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի ամուսինը: