Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը մտադիր է ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ
1 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը մտադիր է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ամրապնդել փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: Այդ մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով Բելառուսում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Կրոլի հավատարմագրերը: «Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ը հզոր տերություն է, եւ Բելառուսը՝ որպես երիտասարդ ինքնիշխան պետություն, պատրաստ է մեծապես օգտագործել այդ երկրի փորձըե,-ասել է Լուկաշենկոն: Նա նշել է, որ Բելառուսը պատրաստ է հարաբերությունները կառուցել փոխզիջումների հիման վրա, բայց ելնելով սեփական շահերից: Նախագահն ընդգծել է, որ իր երկիրը անկախ ինքնիշխան պետություն է եւ այդպիսին կմնա «ինչ միությունների մեջ էլ որ Բելառուսը մտնիե: