Միջազգային

Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում երրորդ ժամկետով իր վերընտրման հնարավորությունը երկրի անկայուն վիճակի դեպքում

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 19 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին է, որ հասարակության մեջ հնարավոր անկայունությունը կարող է իրեն հարկադրել ավելի ակտիվորեն աշխատելու այն բանի համար, որ երրորդ ժամկետով մնա իշխանության ղեկի մոտ: «Եթե ընդդիմությունը կամ որեւիցե մեկը, թերեւս, նույնիսկ մեր թիմից, երկրում լրացուցիչ անկայունություն ստեղծի, եւ երկիրը չընթանա հանգստության եւ կարգ ու կանոնի ուղիով, ապա հենց այդ գործոնը ինձ կհարկադրի ավելի ակտիվորեն աշխատել՝ իշխանության ղեկի մոտ մնալու համարե,- հայտարարել է Լուկաշենկոն Բելառուսի եւ Ռուսաստանի Միութենական Պետության միասնական արժույթի սահմանմանը նվիրված խորհրդակցությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում