Տարածաշրջանային

Ալեքսանդր Լուկաշենկո. «Բելառուսը պատրաստ է Հայաստանի հետ զարգացնել քաղաքական ու տնտեսական համագործակցությունըե

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այսօր ընդունելով Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հավատարմագրերը, հայտնել է, որ «Բելառուսը պատրաստ է Հայաստանի հետ զարգացնել քաղաքական ու տնտեսական համագործակցությունըե: Ըստ ԲԵԼՏԱ գործակալության հաղորդման, նա նշել է, որ Բելառուսի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են «հիրավի եղբայրական հարաբերություններե: «Եվ ես, եւ ողջ բելառուս ժողովուրդը ջերմ զգացումներ ենք տածում Հայաստանի ժողովրդի նկատմամբե,-ավելացրել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Մինսկում Հայաստանի դիվանագիտական առաքելության նոր ղեկավարն իր հերթին նշել է երկու երկրների միջեւ հաստատված փոխհարաբերությունների բարձր մակարդակն ու եղբայրական բնույթը: Օլեգ Եսայանը բելառուսական պետության ղեկավարին փոխանցել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնը եւ բելառուս ժողովրդին ուղղված խաղաղության ու բարգավաճման բարեմաղթանքները: Դեսպանը նաեւ ավելացրել է, որ Բելառուսի հողում իր գործունեությունը նպատակամղված է լինելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում