ՄԻՆՍԿ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
այն կարծիքին է, որ Եվրասիական տնտեսական հանրակցությունը (ԵվրԱսՏՀ) դարձել է
հետխորհրդային տարածքի «ինտեգրման միջուկըե:
«Մենք նույնիսկ չէինք սպասում, որ ԵվրԱսՏՀ-ն կարող է դառնալ արդյունավետ,
ու, թերեւս, հետխորհրդային տարածքի միակ մարմինը, որը կդառնա ինտեգրման
միջուկը, որի վրա կարելի է հենվելե,-ասել է նա ԵվրԱսՏՀ-ի անդամ պետությունների
խորհրդարանների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը:
Ընդսմին Լուկաշենկոն նշել է, որ «դեռեւս շատ բան պետք է արվի, որպեսզի
հանրակցությունը դառնա իրապես գործող արդյունավետ միավորումե: