Ալեքսանդր Լուկաշենկոյին արգելված է մուտքը Էստոնիայի տարածք
1 րոպեի ընթերցում
ՏԱԼԼԻՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ նրա շրջապատի մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնատարների արգելված է մուտքը Էստոնիայի տարածք: Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչներին մուտքի եւ տարանցիկ այցագրեր չտրամադրելու որոշումն այսօր ընդունվել է Էստոնիայի կառավարության նիստում: Կառավարական դիվանատան մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ այդ որոշումը հիմնված է Եվրամիության խորհրդի հանձնարարականի վրա, ըստ որի, պաշտոնական Մինսկի դեմ պետք է այցագրային ու այլ պատժամիջոցներ սահմանվեն մարտի 19-ին Բելառուսում կայացած խորհրդարանական ընտրությունների նախօրեին ու դրանց ժամանակ «մարդու իրավունքների եւ ընտրական չափորոշիչների զանգվածային խախտումներիե կապակցությամբ: