Արգելվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքը Եվրամիության երկրներ
1 րոպեի ընթերցում
ԲՐՅՈՒՍԵԼ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում կայացած խորհրդակցությունում արգելել են Բելառուսի նախագահի եւ այդ երկրի երեսուն պետական ծառայողների մուտքը Եվրամիության տարածք: Այդ մասին այսօր հաղորդել է Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը: