Միջազգային

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Եվրամիության հետ համագործակցությունը ռազմավարական քաղաքականություն Է

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Եվրամիության հետ համագործակցությունը ոչ թե խաղ Է, այլ ռազմավարական քաղաքականության իրականացում: «Այն, ինչ տեղի Է ունենում մեր արեւմտյան հարեւանի հետ, դա ինչ-որ խաղ չԷ: Դա մեր վաղեմի ռազմավարական քաղաքականության իրագործումն Էե,-ասել Է Լուկաշենկոն այսօր Մինսկում Սլովենիայի արտաքին գործերի նախարար Սամուել Ժբոգորի հետ կայացած հանդիպմանը: Ընդսմին նա բացատրել Է, թե որն Է Բելառուսի եւ Եվրամիության համագործակցության ձգտման պատճառը: «Մենք Եվրամիության հետ նույնքան առեւտուր ենք անում, որքան եւ Ռուսաստանի հետ: Եվրամիություն՝ նշանակում Է տեխնոլոգիաներ, վարկային ռեսուրսներ, ներդրումներ, ուստի եւ մենք այսուհետեւ Էլ ձգտելու ենք ուժեղացնել այդ վեկտորըե,-հավելել Է Լուկաշենկոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում