Շառլ Ազնավուրը նկարահանվում է «Հայր Գորիոե կինոնկարում

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը նկարահանվում է «Հայր Գորիոե կինոնկարում, որը Բալզակի համանուն վեպի էկրանավորումն է: üիլմի նկարահանումները, ինչպես հաղորդում է ýրանսիական մամուլը, ընթանում են Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Վեպի էկրանավորումը, որը պատվիրված է «üրանս-2ե ýրանսիական հեռուստաալիքի կողմից, իրականացվում է üրանսիայի, Բելգիայի եւ Ռումինիայի ýինանսավորմամբ: Չնայած կինոյում խաղացած մի քանի դերերին, այսօր Ազնավուրն առաջին անգամ է նկարահանվում այսչափ թանկարժեք կինոնկարում. նրա բյուջեն գերազանցում է 2,5 մլն եվրոյից: Նկարահանումների համար ստեղծվել են թանկարժեք դեկորացիաներ ու շքեղ հագուստներ: Կինոժապավենի պրոդյուսեր Ժակ Դերկուրն այն կարծիքին է, որ 79- ամյա Ազնավուրը իվեալականորեն է համապատասխանում բալզակյան հայտնի կերպարի դերին: «Ես արդեն մի քանի տարի երազում էի, որ Ազնավուրը նկարահանվի հենց այդ դերումե,-հայտարարել է Դերկուրը: «Ես մի վայրկյան իսկ չեմ կասկածել պրոդյուսերի ընտրության հարցում, որի հետ մենք վաղեմի բարեկամներ ենքե,- հայտարարել է Ազնավուրը եւ ավելացրել, որ «հայր Գորիոն ինձ հոգեհարազատ է հենց միայն այն պատճառով, որ մենք երկուսս էլ պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել մեր երեխաների համարե:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում