Փարիզի Գրեվենի թանգարանում կհայտնվի Շառլ Ազնավուրի մոմե նմանակը

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի 80-ամյակի նախօրեին Փարիզի Գրեվենի մոմե քանդակների թանգարանում կհայտնվի ýրանսիացի հանրահռչակ երգչի, կոմպոզիտորի եւ դերասանի նմանակը: Այն կզետեղվի առաջին մեծության այլ աստղերի՝ Ժերար Դեպարդիեի եւ Ալեն Դելոնի հարեւանությամբ, երկուշաբթի երեկոյան հաղորդել Է թանգարանի տնօրինությունը: Ազնավուրի նմանակի «պաշտոնակալման արարողությունըե տեղի կունենա մարտի 15- ին, իսկ իր հոբելյանը վարպետը հանդիսավորապես կդիմավորի մայիսի 22-ին Փարիզի Կոնգրեսների պալատի բեմում: Դրանից երեք շաբաթ առաջ Շառլ Ազնավուրը կսկսի հոբելյանական համերգների շարք եւ մեծ շրջագայություն: Տարիները չեն կարողացել մարել նրա կենսասիրությունն ու հմայքը: Այժմ Ռումինիայում արտիստը նկարահանվում Է «Հայր Գորիոե հեռուստաýիլմում՝ ըստ Բալզակի համանուն ստեղծագործության: Երեք ամիս առաջ Ազնավուրը թողարկեց «Ես ճամփորդում եմե երգերի նոր ալբոմը: «Ես կդադարեմ երգել այն օրը, երբ չեմ կարողանա բեմ բարձրանալ,- այդ ժամանակ ասաց Ազնավուրը լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ:- Տանել չեմ կարողանում անգործությունը, սիրում եմ ապրել եւ շարժվելե:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում