Միջազգային

Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Եվրասիական տնտեսական հանրակցությանը մասնակցելու տարիներին այս կազմակերպության անդամ երկրները գործնականում ոչինչ չ

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 2 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին Է, որ Եվրասիական տնտեսական հանրակցության անդամ երկրները պետք Է որոշեն, թե ինչպես եւ ինչ ուղղությամբ աշխատեն այս ինտեգրացիոն կառույցի շրջանակներում: «Եթե աշխատենք, ապա անհրաժեշտ են կոնկրետ քայլեր: Կլինեն կոնկրետ արդյունքներ. այն ժամանակ կարելի Է խոսել նորմալ աշխատանքի մասինե,- ընդգծել Է պետության ղեկավարը՝ հանրակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ: Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին Է, որ անցած տարիներին հանրակցության բոլոր անդամները «գործնականում ոչինչ չեն ստացելե: Ուստի Բելառուսը «այնքան էլ չի ձգտում ýինանսավորելու այս կազմակերպությունըե, ավելացրել Է նախագահը: Հիշեցնենք, որ Գրիգորի Ռապոտայի այցը Մինսկ կապված Է Եվրասիական տնտեսական հանրակցության Միջպետական խորհրդի հերթական նիստի նախապատրաստման հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում