1 րոպեի ընթերցում
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս Բաղդադում գտնվող ԱՄՆ-ի զինծառայողները բավարար չեն Իրաքի մայրաքաղաքի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հայտարարել է Իրաքի փոխնախագահ Թարեք ալ Հաշեմին, որը հանդես է եկել Իրաքում տեղաբաշխված ամերիկյան ուժերի թվաքանակն ավելացնելու օգտին: Նա նշել է, որ Բաղդադում «գրոհայինների ազդեցության աճըե, որի պատճառով տեղի բնակիչները չեն կարողանում բնականոն կյանք վարել, ակներեւ է: Ըստ Հաշեմիի, իրաքցի զինծառայողները կոռումպացված են: Ընդսմին խոսքը միայն սուննի զինվորականների շրջանում տիրող կոռուպցիայի մասին չէ: «Մենք այն բանի բազմաթիվ վկայություններ ունենք, որ իրաքյան ուժերի ստորաբաժանումները, հատկապես Բաղդադում, համակրում են գրոհայիններին եւ օգնում նրանց՝ տրամադրելով զինամթերքե,-հայտնել է Իրաքի փոխնախագահը: