Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ
2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանի նախագահության անդամ Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ։
«Այս արդյունքները դիտարկվում են որպես Հայաստանի եվրոպական ուղու աջակցության արտահայտություն։ Ես ողջունում եմ Եվրամիության հետ սերտ համագործակցությունը և հարևանների հետ հարաբերությունների բարելավումը՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Congrats to PM @NikolPashinyan and @civilcontractam! This reflects the strength of free and competitive elections and support for a European path for🇦🇲. I welcome close cooperation with 🇪🇺 and improved relations with neighbours for peace, stability, and prosperity in the region. pic.twitter.com/wdmXI4eBXs
— Andrey Kovatchev (@andreykovatchev) June 8, 2026
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։