ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

2 րոպեի ընթերցում

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ Անջեյ Հալիցկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ Փաշինյանը հաղթում է Հայաստանում՝ վերականգնելով խորհրդարանում հստակ մեծամասնություն, ինչը հնարավորություն կտա շարունակել կառավարության գործունեությունն ու եվրոպամետ քաղաքական կուրսը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ X-ի իր միկրոբլոգում գրել է Հալիցկին, հավելելով, որ քաղաքացիների վստահությունը շահելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  ապատեղեկատվական արշավները հաղթահարելը իսկական հաղթանակ է։

Անջեյ Հալիցկին գրառման մեջ հավելել է, որ անհամբեր սպասում է լավ համագործակցության շարունակմանը։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար  820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում