Տարածաշրջանային

Ալեքսանդր Լուկաշենկո. ՀԱՊԿ-ն պետք Է դառնա լիարժեք ռազմական կազմակերպություն

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին Է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք Է դառնա լիարժեք ռազմական կազմակերպություն: «Հարկավոր Է ձգտել այն բանին, որ ՀԱՊԿ-ն դառնա լիարժեք ռազմական կազմակերպություն: Ներկա պահին կան շատ նրբերանգներ, որոնք կարող են չբավարարել ՀԱՊԿ-ումե,-ասել Է նախագահը ռուսաստանյան ԶԼՄ-ներին: Լուկաշենկոն հանդես Է եկել ՀԱՊԿ-ի անդամ պետություններից որեւԷ մեկի դեմ հարձակման դեպքում կազմակերպության բոլոր երկրների համատեղ գործողությունների օգտին: «Ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ-ն լիներ իսկական կազմակերպություն, ինչպես որ ՆԱՏՕ-ն Է: Նրանց մոտ հստակ պայմանագիր կա. եթե ՆԱՏՕ-ի որեւիցե երկիր հարձակման Է ենթարկվել, պատերազմում են բոլորը: Մեզանում այդ կետը նույնիսկ ոչ բոլոր մասնակիցներն են վավերացրել: Բայց դրան պետք Է ձգտելե,-ասել Է Լուկաշենկոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում