Միջազգային

Ալեքսանդր Լուկաշենկո. «Հեղափոխությունը, որի մասին այնքան շատ խոսում էին, Բելառուսում ձախողվեցե

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Հեղափոխությունը, որի մասին այնքան շատ խոսում էին, իսկ ոմանք էլ նախապատրաստում այն, Բելառուսում ձախողվեցե: Նրա խոսքով, նախագահական ընտրություններն անցել են Սահմանադրությանը խստիվ համապատասխան, արդար, դեմոկրատականորեն: «Մեր ժողովուրդն ինքնուրույն կատարեց իր ընտրությունը, համոզիչ կերպով ցուցադրելով՝ ովքեր ենք մենք՝ բելառուսներս, եւ ով է այսօր մեր տան տերը,-ընդգծել է պետության ղեկավարը:-Սա ոգու ուժի, ազգային արժանապատվության եւ բելառուս ժողովրդի ինքնահարգանքի անվիճելի հաղթանակն էե: «Չնայած բացահայտ օտարերկրյա թելադրանքին, դրսից գործադրվող հսկայական ճնշմանը, չհաջողվեց մեզ կոտրելե,-նշել է նախագահը: Ընդհակառակը, դրանից միանգամայն հակառակ արդյունքն ստացվեց, ավելացրել է նա: Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ բելառուս ժողովուրդն այն ազգն է, որին անկարելի է կառավարել, անիմաստ է նրա վրա ճնշում գործադրելը: «Քվեարկության արդյունքները դա ցույց տվեցին ամենայն ակներեւությամբե,-ասել է նա: «Կարեւոր է, որ Բելառուսի քաղաքացիները ոչ միայն պարզապես քվեարկեցին գործող նախագահի օգտին: Գլխավորն այն է, որ բացարձակ մեծամասնությունը պաշտպանեց ուժեղ, բարգավաճող երկիր, ժողովրդի համար պետություն կառուցելու քաղաքականության օգտինե,-հայտարարել է Լուկաշենկոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում