Փաշինյանը հնարավոր չի համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում քաղաքացիական նախաձեռնությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի չեղարկումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի դրդմամբ այդ օրենքից Հայաստանի հրաժարվելու հնարավորությանը:
«Հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը, օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, տեղի են ունեցել ընտրություններ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին:
«Մեր ընկալումն այն է, որ մենք չպետք է վնասենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ մեզ չպետք է վնասի, այլ բան, որ մենք ունենք ինքնիշխան երկրներ և մեր ինքնիշխանությունը կարևոր է»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերին տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով 3 անգամ այցելելու է Ռուսաստանի Դաշնություն և հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: