Սևանա լիճ է բաց թողնվել 705 700 հատ «Գեղարքունի» ենթատեսակի մանրաձուկ

1 րոպեի ընթերցում

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մանրաձկների բացթողումն իրականացվել է Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների շրջանակում։

«Սևանի իշխանի պաշարների վերականգնումը բնապահպանական առաջնահերթություններից է։  Յուրաքանչյուր նման միջոցառում կարևոր քայլ է լճի կենսաբազմազանության պահպանման, ձկնային պաշարների համալրման և բնական հավասարակշռության վերականգնման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից տեղեկացնում են, որ 2026 թվականին նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել ընդհանուր առմամբ 1 միլիոն մանրաձուկ։

«Շարունակվելու են հետևողական աշխատանքները՝ ուղղված Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու վերականգնմանը»,-նշում է գերատեսչությունը։

Հայերեն

Կրեմլը համաձայն է Ֆինլանդիայի նախագահի հետ՝ Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության հարցում

Ռուբեն Ռուբինյանը դատապարտում է քաղաքական գործիչների և լրագրողների ընտանիքի անդամների թիրախավորման դեպքերը

Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացը

Հորմուզի նեղուցում գերլցանավ և գազատար նավ են բախվել ականների. ԻՀՊԿ

Ռուսաստանում կայացել է Հայաստանի մշակույթի օրերի եզրափակիչ միջոցառումը

Սլովակիայի համար 120 օրով երկարացվել է ՌԴ-ից նավթի գնման դեպքում ամերիկյան պատժամիջոցներից ազատումը

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում

ԱԺ նախագահը հայտարարել է կաթողիկոսի հեռանալու անհրաժեշտության մասին

Սևանա լիճ է բաց թողնվել 705 700 հատ «Գեղարքունի» ենթատեսակի մանրաձուկ

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ ԱԺ նախագահ