Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը 2023 թվականի հունվարից խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Եղվարդ համայնքի Աշտարակի խճուղու հասցեում՝ 3.1 հա մակերեսով տարածքում, ունենալով հանքարդյունահանում իրականացնելու թույլտվություն, հարակից շուրջ 4.9 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքից և քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շուրջ 13 հա մակերեսով հողատարածքներից փաստացի իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում:

«Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում արդյունահանել է շուրջ 13.000 խմ անդեզիտաբազալտի հանույթ, որն իրացրել է տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչի հետևանքով պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2026 թվականի հոկտեմբերին ընկերության կողմից շահագործվող տարածքում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կասեցվել է ընկերության գործունեությունը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 10 մլն ՀՀ դրամը վերականգնվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Ջենսեն Հուանգը մտադիր է վերադառնալ Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնին. FT

Արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեյթը եռօրյա այցով Հնդկաստանում են

Մոսկվայում բացվել է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 105 և Միքայել Թարիվերդիևի 95-ամյակներին

ՌԴ-ն և Վրաստանը վերսկսում են ուղղակի երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

Երևանում բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդ

ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի դեմ բողոքի ակցիաների ժամանակ 300 մարդ է ձերբակալվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի հետ

Վրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

Ավստրալիան, Կանադան, Իտալիան և Բրիտանիան կոչ են արել Իսրայելին թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Գազա