Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը, մասնագիտական կապերի ամրապնդմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող հարցեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել սպորտի ոլորտում ձևավորված համագործակցության շարունակական զարգացումը, մարզական ֆեդերացիաների միջև կապերի ընդլայնումը, ինչպես նաև երիտասարդ մարզիկների աջակցությանը և սպորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարզիչների և մարզական մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություններին։ Այս համատեքստում քննարկվել են փոխադարձ վերապատրաստումների, մասնագիտական փորձի փոխանակման ծրագրերի, համատեղ գիտագործնական համաժողովների և սեմինարների կազմակերպման, ինչպես նաև մարզիկների պատրաստման և վերականգնման ժամանակակից մեթոդաբանությունների փոխանակման հարցերը։ Կարևորվել է նաև սպորտային բժշկության ոլորտում համագործակցության զարգացումը։

Անդրադարձ է եղել նաև մասսայական սպորտի զարգացմանը, բնակչության ֆիզիկական ակտիվության խթանմանը։ Քննարկվել են դպրոցական և ուսանողական սպորտի զարգացման, երեխաների ու երիտասարդների՝ ֆիզիկական կուլտուրայով կանոնավոր զբաղվելու խրախուսման, զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման և մարզական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունները։ 

Առանձին քննարկման առարկա են դարձել ադապտիվ սպորտին առնչվող հարցերը՝ կարևորելով հաշմանդամություն ունեցող մարզիկների պատրաստման մեթոդաբանությունը և մասնագիտական փորձի փոխանակումը։ 

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության զարգացման 2027 թվականի միջոցառումների ծրագիրը», որն արտացոլված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունում։

Հայերեն

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել